«Խելոք խոսա». Գեղարքունիքում ակցիայի մասնակիցները սուլում են մարզպետին
«Օրենքը մշակվել ու օրենքի ուժ է ստացել 2016 թվականին։ Որոշվել է, որ 2024 թվականից արդեն կգործի այդ օրենքը»,- ճանապարհը փակած Գեղարքունիքի մարզի բնակիչներին ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից 20 տոկոս պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:
Կ.Սարգսյանը նշեց, որ ինքն այս հարցը բարձրացրել է ՊԵԿ նախագահի մոտ, ասել է՝ նման խնդիր կա, մարդիկ բարձրաձայնում են. «15 օր է քննարկում է գնում, որպեսզի հասկանան, որ ուղղությամբ է լուծվելու այս հարցը։
Եկեք սպասենք մինչև քննարկումներն ավարտվեն, ևս մեկ անգամ կգամ ձեզ մոտ»։
Կ.Սարգսյանն ասաց, որ այս պահին որէև մեկի նկատմամբ որևէ վարչարարարություն չի իրականացվելու մինչև քննարկումները չավարտվեն։
«Եթե քննարկվում է, ինչո՞ւ է մեր շտրաֆները գալիս»,- հարցրեց ակցիայի մասնակիցը։
Մյուսն արձագանքեց. «Այդ քննարկումներն այդքան էլ էական չեն, կարող է նորից սյուրպրիզ նորից ծանուցում գա»։
Կ. Սարգսյանն ասաց. «Ձեր նկատմամբ, հիմա էլ, մեր բարձրաձայնելուց հետո, վարչարարաություն չի իրականացվել, ձեզ ընդամենը ծանուցվել է, որ օրենքը գործում է, օրենքի այս ինչ կետով հարկման ենթակա եք, բայց որևէ մեկիդ նկատմամբ որևէ այլ վարչարարություն, բացի ծանուցումից, չի իրականացվել»։
Քաղաքացու դիտարկումից հետո, որ բանկում իրեն ասել են՝ «հարկադիրի տակ ես այդ օրենքի կետը չկատարելու պատճառով», մարզետն ասաց. «Ժողովրդին էլ ես սուտ ասում, մոլորեցնում։ Չի կարելի»։
Մեկ այլ մասնակցի էլ մարզպետն արձագանքեց. «Խելոք խոսա, հա՜, երկիրը ծախել են...։ Հանգիստ խոսի»։ Այնուհետև ակցիայի մասնակիցները սկսեցին սուլել Գեղարքունիքի մարզպետին։
Հիշեցնենք, որ այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կնախաձեռնի քննարկումներ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %):
Հարակից հրապարակումներ`
- Հասնեմ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ Նիկոլին վարձ տամ, որ պետական ինքնաթիռով ընտանիքի հետ թռնի՞ չգիտեմ ուր. Գեղարքունիքի բնակիչ
- ՊԵԿ-ը՝ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման մասին
- «Հրապարակ». Բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ՊԵԿ նախաձեռնության դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան