
Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար․ Մակրոն
Մենք կշարունակենք համագործակցությունը նաև պաշտպանության ոլորտում։ Այս մասին Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի շրջանակում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով ՝չցանկանալով որևէ էսկալացիա։ Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը ի նպաստ Հայաստանի և ԼՂ-ի փախստականների՝ տրամադրելով 29 մլն եվրո օգնություն 2023թ․-ին։ Ֆրանսիան կշարունակի նաև աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։ Այստեղ ևս արձանագրում ենք առաջընթաց՝ մեր ընդհանուր ռազմավարական շահերի համատեքստում»,- ասաց Մակրոնը՝ նշելով , որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաելությունն ամրապնդված է։
«Հայաստանը ևս պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից։ ԵՄ-ն և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,- հավելեց Մակրոնը։