Երևանից քիչ բան է պահպանվել. Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյան
«Ալեքսանդր Թամանյանը մեզ թողել է այն գլխավոր հատակագիծը, որից կարելի է ելնել և այդպես էլ եղել է՝ գոտիավորում, հատուկ նշանակության գոտիներ։ Դրանք ժամանակի ընթացքում շատ խեղաթյուրվել են, խախտվել են»,- Երևանի քաղաքապետարանում «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Գրիգորյանի նախաձեռնած Երևանի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանն ասաց ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը։
Նա նշեց, որ պետք է դրան վերադառնալ, հնարավորինս փոխել այն, ինչ կարելի է փոխել, անպայման ունենալ շրջանցող մայրուղիներ։
«Ըստ իս, շատ կարևոր է հուշարձանների խնդիրը։ Խոշոր հուշարձանները շատ կարևոր դեր ունեն քաղաքի կերպարի ստեղծման համար։ Քաղաքի կենտրոնը հետաքրքրքի է և գրավում է ներդրողներին հենց այդ հուշարձաններով, հմայիչ յուրահատուկ մթնոլորտով, բայց հենց նրանք ներխուժում են այդ մթնոլորոտը, նրանք սկսում են քանդել այդ հուշարձանները։ Շատ կարևոր է ոչ միայն պահպանել դրանք, նաև ստեղծել հատուկ պաշտպանիչ գոտիներ, մշակել օրենք, թե հուշարձանից ինչ հեռավարության վրա կարելի է որևէ նոր բան կառուցել և ինչ նոր բան պետք է լինի»,- ասաց Անուշ Տեր-Մինասյանը։
Ճարտարապետն ընդգծեց, որ քաղաքի կերպարը շատ կարևոր է մարդկանց դաստիարակության համար. «Ինչպիսի մարդ է մեծանում ինչ-որ անդեմ մի միջավայրում, ինչպիսի մարդ է մեծանում մի քաղաքում, որն ունի ավանդույթներ։
Իհարկե, մեր քաղաքից քիչ բան է պահպանվել, բայց պետք է փորձել ինչ-որ ձևով պահպանել, առաջ գնալ, ճիշտ վարվել։ Անշուշտ, օրենք է պետք»։
Մանրամասն՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել է «Հին Երևան» նախագիծը
- «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է. Վարագ Սիսեռյան
- Երևանում քանդում են հուշարձան շենքի պատը՝ առևտրային օբյեկտի մուտք բացելու համար
- Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյան. Այսօր ավելի անհանգստացնում է այն, որ հաճախակի ենք ունենում քաղաքաշինական սխալ մոտեցումներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան