Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Լուիս Մորենո Օկամպոյի հետ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա Վեհափառ Հայրապետը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
«Չորեքշաբթի, 21 Փետրուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին և Միջազգային Քրէական Դատարանի առաջին ընդհանուր դատախազ դոկտ. Լուի Մօրէնօ Օքամփոյի միջև հեռաձայինային հաղորդակցութիւն տեղի ունեցաւ։ Յայտնենք, որ դոկտ. Օքամփօ միջազգային համբաւ և յարգարնք վայելող դատախազ է, որ կը բարձրաձայնէ ազգերու ու ժողովուրդներու բռնաբարուած իրաւունքներու վերահաստատման ու վերատիրացման պահանջատիրութիւնը։
Խօսակցութեան ընթացքին Վեհափառ Հայրապետը և դոկտ. Օքամփօն ընդգծեցին, որ իրաւաքրէական սկզբունքներու և միջազգային համապատասխան օրէնքներու հիման վրայ, Ազրպէյճանի կիրարկած ցեղասպանական քաղաքականութիւնը կանխամտածուած և ծրագրաւորուած ցեղասպանութիւն էր՝ ընդդէմ Արցախի ժողովուրդին։
Խօսակիցները նաև անդրադարձան Կովկասի և Միջին Արևելքի վերջին իրադարձութիւններու ընթացքին գործադրուած ցեղասպանութեանց և ցեղային զտման գործընթացներուն։ Շեշտուեցաւ ցեղասպանութիւններու անպատժելիութեան երևոյթը, որ պատճառ կը հանդիսանայ նոր ցեղասպանութիւններու գործադրութեան։
Այս առիթով, Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց դոկտ. Օքամփոյի տարած աշխատանքները և յատկապէս Արցախի դէմ Ազրպէյճանի իրականացուցած գործողութիւնները ցեղասպանական քաղաքականութիւն նկատող իր աշխատասիրութիւնը, որոնք միջազգային իրաւաբանական մտածողութեան մէջ լայն տեղ գտած են և մեկնած են մարդկային իրաւանց սկզբունքներէն»։
Հարակից հրապարակումներ`
- Ազգասիրությունը, հայրենասիրությունը ու եկեղեցասիրությունը իրարից անջատելը, տգիտութուն, ազգային հերետիկոսություն է.Արամ Ա
- Արամ Առաջինն այս հարցում ասելիք ունի. Սևակ Հակոբյան
- Վա՜յ այն ազգին, որ չունի խորհրդանիշ։ Վա՜յ այն ազգին, որ հավատարիմ չէ իր պապերուն խորհրդանիշներուն. Արամ Ա Կաթողիկոս
- Արամ Ա կաթողիկոսն ընդունել է պատգամավորներ Հակոբ Բագրատունին և Իշխան Սաղաթելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան