Դավթաշենում 4000-5000քմ բակային տարածք ազատվել է ապօրինի կառույցներից
Կառույցներ, ավտոտնակներ, ցանկապատված և առանձնացված տարածքներ. Մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Ապամոնտաժման և իրականացվող այլ աշխատանքների մասին բնակիչները նախապես տեղեկացվում են, հարկ եղած դեպքում տրվում է ժամանակ՝ անձնական գույքը տարածքից հեռացնելու համար:
Ըստ աղբյուրի, նախաձեռնությունը միտված է կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բակերի բարեկարգմանն ու երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ստեղծմանը:
Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000-5000քմ բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան