Լիլիթ Մակունցն անդրադարձել է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը
Վաշինգտոնի միջկառավարական մասնագիտական խմբի կողմից փետրվարի 20-ին կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ դեսպան Լիլիթ Մակունցի։
Դեսպանատնից հայտնում են՝ բացման խոսքով հանդես է եկել և դեսպանին ներկայացրել է խմբի նախագահ Նելսոն Գարսիան, որից հետո ելույթ է ունեցել Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին ու սպառնալիքներին և թե որքանով է կարողանում ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը հասցեագրել դրանք։
Դեսպանն առանձնակի շեշտել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը՝ առանձնացնելով ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով համագործակցությունը։ Դեսպան Մակունցն անդրադարձեկ է նաև հայ-ամերիկյան երկկողմ խորացող հարաբերությունների հեռանկարին և պատասխանել ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան