«Հրապարակ». Արցախցիների վերջին օրերի ակտիվությունը լրջորեն անհանգստացրել է ՀՀ իշխանություններին
«Հրապարակ» թերթը գրում է.
« Արցախցիների վերջին օրերի ակտիվությունը՝ ՀՀ ԱԺ և Արցախի պատգամավորների գաղտնի նիստերը, հանրահավաքներին ելույթները, լրջորեն անհանգստացրել է ՀՀ իշխանություններին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը հրահանգել է՝ արցախցի գործիչներին «ասֆալտին փռել»` շոուներ բեմադրել, զրկել պետական մեքենաներից, թիկնազորից։ Նախօրեին ոչ միայն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահին աղմուկով բերման ենթարկեցին, այլև Հակակոռուպցիոն կոմիտեն ծանուցագիր ուղարկեց նրան՝ ներկայանալու պահանջով։
Թե ինչ քրեական գործի շրջանակներում են հրավիրել, կոմիտեի խոսնակն ասաց՝ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, որևէ վարույթ հարուցված չէ: Շահրամանյանի փաստաբանն ասում է, որ քննում են նրա դիմումը` ուղղված Վարդապետյանին, որը վերաբերում է Արցախին տրամադրված պետական միջոցների յուրացման մասին հրապարակումները քննելուն և կասկածները փարատելուն: Սակայն նման վարույթ ևս չկա:
Իրականում նպատակն արցախցիներին զսպելը, վախեցնելն է, որ դուրս չգան պայքարի: Մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերից ի վեր քննչական մարմիններ արցախցի տարբեր պաշտոնյաների, ակտիվ գործիչների են հրավիրում` «բացատրական» աշխատանքներ են տանում, փորձելով կանխել արցախցիների հնարավոր ակտիվությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան