Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված Քանիլ Զեյնալլի հարցով. Հայտնել է Մհեր Գրիգորյանը
«Քարտեզ ասելով պետք է խոսքը գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատերը սխեմատիկ, թեմատիկ քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հտ»,-ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների քննարկումների առարկան։
Նա հայտնեց, որ դելիմիտացիայի գործընթացը իրավական հիմքի և հենքի բացահայտումն է, որի վրա էլ կազմվել է այս կամ այն քարտեզը։
«Իրավական հենքի վերաբերյալ բարձր մակարդակի պայմանավորվածություններ կան արձանագրված Պրահայի և Սոչիի հանդիպումների ժամանակ, որտեղ հստակ հղում կա Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Սա նշանակում է, որ մենք պետք է գործ ուենանենաք 1991 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ սահմանի գիծը վերարտադրելու գործընթացի հետ»-հայտարարեց Գրիգորյանը։
Նա ասաց, որ Հայաստանը գործողությունների կդիմի Մոսկվայում ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցի մարդասպան Քանիլ Զեյնալլի հարցով։
«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել որովհետև հարցի հետ կապված նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի։ Բերեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանք՝ կխոսենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մհեր Գրիգորյանը լուրջ չի համարում այն խոսակցությունները, թե խոչընդոտվում են արևմտյան ներդրումները, քանի որ ինքը ռուսամետ է։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը Մհեր Գրիգորյանին հստակ խոսք է ասել
- Իրանը մեզ համար կարևոր գործընկեր է. Մհեր Գրիգորյան
- Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով. Շառլ Միշելը` եռակողմ հանդիպման մասին
- Արմեն Մինասյան. Հայաստանն ավարտին է հասցնում սահմանների դելիմիտացիայի պրոցեսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին