Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել է ՀՀ բարձրաստիճան աղբյուրը։ Նրա փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցնում, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն, վստահեցնում է, որ քաղաքական որոշում կա։
Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների տեղակայումը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ ռուս սահմանապահները օդանավակայանում ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրված մի փաստաթղթով։
Factor.am-ն ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ռուս սահմանապահները հեռացվում են օդանավակայանից, հատուկ ծառայությունից փոխանցեցին՝ տեղեկություն չունեն։ Նշենք, որ Հայաստանը և Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այս պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա