Սամվել Շահրամանյան. Աշոտ Դանիելյանի ձերբակալությունն ու նրա դեմ այդ գործը շինծու են
Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին փետրվարի 20-ի ծանուցմամբ հրավիրել է կոմիտե՝ հարցաքննության դեռ անցած տարվա նոյեմբերին դատախազություն ուղարկած հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում։
Դուրս գալով կոմիտեից՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է երկու օր առաջ իր թիկնազորի աշխատակցի` Աշոտ Դանիելյանի ձերբակալման մասին հարցին։
«Կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին շատ կարճ ժամանակահատվածում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը, քանի որ այդ գործը շինծու է: Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը` 20 հոգով դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ և ձերբակալել նրան նախագահին սպասարկող մեքենայի միջից, կարծում եմ, որ բազմաթիվ հարցերէ առաջացնում, մենք առաջիկայում կստանանք այդ հարցերի պատասխանները»,- ընդգծել է Արցախի նախագահը:
Սամվել Շահրամանյանի կարծիքով, այս ու այլ կերպ փորձում են կափարիչ դնել Արցախի հետ կապված հարցերի վրա ու փակել դրանք։
«Պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար։ Իմ կարծիքով, մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, և այն միշտ արյունահոսելու է»,-նշեց Շահրամանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի. Ամենավերջին հանցագործին նույնիսկ այդպես չեն ձերբակալում
- Նելլա Գրիգորյան. Սա մեսիջ է պարոն Շահրամանյանին, ակտիվ ղարաբաղցիներին
- Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության
- Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի ծառայող Աշոտ Դանիելյանը. Փաստինֆո
- Դիմակավորված անձինք ձերբակալել են Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան