Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ Հայաստան կժամանեն պաշտպանության ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Հայաստան է ժամանելու պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է POLITICO-ն։
Նշվում է, որ Հայաստան է ժամանելու MBDA, Nexter, Safran, Thales, Arquus և Lecornu ընկերության ներկայացուցիչները։
MBDA-ը հրթիռներ մշակող և արտադրող ընկերություն է։ Հրթիռներ և հրթիռային համակարգեր է մատակարարում զինված ուժերի յուրաքանչյուր տեսակի համար (օդային, ծովային, ցամաքային): Արտադրում է 48 տիպի հրթիռ, ևս 15-ը մշակման փուլում է (AIM-132, Meteor, MICA, Aspide, Apache, Exocet և այլն)։
Ֆրանսիական Nexter Systems ընկերությունը մասնագիտացած է զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի, զինամթերքի և հարակից սարքավորումների նախագծման, մշակման և արտադրության մեջ: Nexter Systems արտադրում է տանկեր, զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, հեռահար մարտական կայաններ, զենիթային համալիրներ և հակատանկային կառավարվող հրթիռներ։
Safran ընկերությունը հիմնականում գործում է օդատիեզերական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Safran-ը արտադրում է ավիացիոն շարժիչներ, ավիացիոն սարքավորումներ, օպտիկական-էլեկտրոնային համակարգեր, նավիգացիոն համակարգեր, հսկողության համակարգեր։
Thales ընկերությունը գործում է հիմնականում օդատիեզերական, պաշտպանության, անվտանգության և տրանսպորտի ոլորտներում: Thales-ը արտադրում է ավիատիեզերական համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային մարտական համակարգեր, հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ընկերությունը նաև առաջարկում է լուծումներ կիբեռանտվնագության ոլորտում։
Arquus ընկերությունը մասնագիտացած է անվավոր և թրթուրավոր ռազմական տեխնիկայի նախագծման, մշակման և արտադրության, ինչպես նաև հարակից ծառայությունների մեջ: Arquus-ը նախագծում և արտադրում է մի շարք զրահապատ տրանսպորտային միջոցներ, ներառյալ հետևակային մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ, հետախուզական մեքենաներ և ընդհանուր նշանակության զրահապատ տրանսպորտային միջոցներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Սպառազինությունը ներառում է Thalès ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաև գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին