ԱԺ-ում հետաձգվեց աղմկահարույց՝ «Զուգընկեր» հասկացությունը ներմուծող օրինագծի քննարկումը
«Քանի որ նախագիծն իրենից մեծ փաթեթ է ներկայացնում, բավականին ծավալուն աշ՛խատանք է իրականացվել և այս ընթացքում ևս ստացվել են առաջարկներ թե՛ «Հայաստան» խմբակցությունից, թե՛ կառավարությունից, նաև տարբեր մասնագիտական կազմակերպություններից, այդ պատճառով խնդրում եմ լրամշակման նպատակով հետաձգենք նախագծի քննարկումը»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Նա երկրորդ ընթերցումից առաջ ներկայացրեց իր, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
Զարուհի Բաթոյանն առաջարկեց նախագիծն ավելի ուշ ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն էլ ասաց, որ հանձնաժողովի նիստն է հետաձգվում, մինչև կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը, և ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգ այն չի ընդգրկվի։
Հիշեցնենք, որ նախագծում ներմուծված է «Զուգընկեր» հասկացությունը և տված է դրա սահմանումը սահմանումը. ««Զուգընկերը» անձ է, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը, անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»։
Օրինագծի առաջին ընթերցմաբ քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն հայտնեցին, որ այն հարված է ավանդական սեռային հարաբերություններին և «Ստամբուլի կոնվենցիայի» պահանջների կատարում է
Հարակից հրապարակումներ`
- Ընտանիքում՝ զուգընկեր, կուսության ստուգումը՝ արգելք. ՔՊ-ն նոր աղմկահարույց նախագիծ է ներկայացրել
- Իտալիայի վարչապետը հայտարարել է զուգընկերոջից բաժանվելու մասին
- Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել նոր զուգընկերոջ հետ