Գրիգորյանը կարևորել է Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։
«Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, որը ներառում է նաև համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում։
Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան