Ադրբեջանը Մակրոնին մեղադրել է Հայաստանին միակողմանի պաշտպանելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որոնք նա արել է չորեքշաբթի Փարիզում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որում նա անհիմն մեղադրում է Ադրբեջանին և միակողմանիորեն պաշտպանում Հայաստանին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասված է ԱԳՆ մեկնաբանությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև անընդունելի է համարել փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի հարակից դիրքում ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով 4 հայ դիրքապահների զոհվելու փաստով Ադրբեջանին ուղղված Մակրոնի մեղադրանքները։
Հարակից հրապարակումներ`
- Սյուզաննա Խոջամիրյանն Էմանուել Մակրոնին հրավիրել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
- Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը. Մակրոնը հայերենով գրառում է արել
- Հրաշալի հանդիպում ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան
- Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան