Այս անգամ կարմիր զգեստով և վերնաշապիկով․ Բելլա Պապիկյանի և Ստեփան Հաուսերի նոր կատարումը
Քանոնահարուհի Բելլա Պապիկյանի ու հայտնի ջութակահար Ստեփան Հաուսերի կատարումն են ներկայացրել հանրության դատին՝ համալրելով «Love story» կամ «սիրո պատմություն» խորագրով շարքը։
Բելլա Պապիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ պատմել էր, թե ինչպես է սկսկել խորվաթ ջութակահարի հետ համագործակցությունը։ Անդրադառնալով հարցի, հնարավո՞ր է՝ հետագայում ականատես լինենք իրական սիրո պատմության, Բելլան պատասխանել էր.
«Ես սիրում եմ բեմն ու անձնականը իրարից տարանջատել: Հաուսերի հետ շատ ջերմ մտերիմ հարաբերություններ ունենք: Նա շատ գայթակղիչ տղամարդ է, կյանքով ու ռոմանտիզմով լի: Կյանքում ամեն ինչ հնարավոր է : Միգուցե և ականատես լինեք, միգուցե՝ ոչ: Սպասեք նորությունների»։
Տեսանյութն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Չաո, Բելլա. Ռոմանտիկ վալսի ժամանակն է. Հաուսերի ու Բելլա Պապիկյանի նոր կատարումը
- Բելլա Պապիկյան. Հաուսերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք: Նա շատ գայթակղիչ տղամարդ է
- Ստեփան Հաուսերի նոր կատարումը հայ քանոնահարուհու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան