Չի պայթել, երևի «էլեմենտը» նստել է. Գուրգեն Արսենյանը՝ իր կուսակցության շենքի մոտ տեղադրված ռումբի մասին
Փետրվարի 22-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության վարչության աշխատակիցները։Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով դեպքի վայրում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ և աշխատակիցները այն տարել են ներս, բարեբախտաբար չի պայթել այն։
«Դեպքի վայրում էլ արդեն ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասում էին, որ երբ վնասազերծել են, Գ․ Արսենյանը հայտնել է, որ երկու օր առաջ է դրված եղել պայթուցիկը և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ ասել են այդ դեպքում ինչի համար ժամացույցը չի գործել, Գ․ Արսենյանը պատասխանել է, թե կարող ա «էլեմենտը» նստել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան