Քիչ է խոսվում, որ Հայաստանից դուրս եկող ռուսական կապիտալն Ադրբեջան էլ է գնում. Թաթուլ Մանասերյան
Համաշխարհային բանկը հրապարակել է վիճակագրական տվյալներ, ըստ որոնց Հայաստանի բանկերում առևտրային և ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ նվազել են 47.2 %-ով։ Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19.4 %-ով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 30 % կրճատմամբ: Մյուս կողմից էլ արտահոսքերն ավելացել են 9.6 %-ով։ Փորձագիտական գնահատականներով՝ վերոնշյալ վիճակագրությունը Հայաստանից ռուսական կապիտալի արտահոսքի ցուցիչ է։
Արձանագրված երևույթը գնահատելու նպատակով Panotama.am-ը դիմեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին։
Թ. Մանասերյան-Այն նոր միտում չէ, 2022 թվականին էլ է նման միտում արձանագրվել։ Այն, որ նախորդ տարի 5 մլրդ դոլարից ավել եկավ Հայաստան, կառավարությունը չկարողացավ դրանք որևէ կերպ օգտագործի տնտեսության մեջ կամ ինչ-որ ձևով բարենպաստ պայմաններ ստեղծի։ Այնպես որ՝ այդ միտումը դռևս 2022 թվականին կար և 2023 թվականին շարունակվել է։
Ի տարբերություն մեզ՝ մեր հարևան երկրներում ավելի լավ են ընդունում։ Վրաստանի մասով պարզ է, բայց քիչ են խոսում, որ Ադրբեջան էլ է գնում այդ կապիտալը, նաև Թուրքիա, Արաբական երկրներ, այնտեղ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ կան։
Panotama.am-Հայաստանում հարկային դա՞շտն է ոչ բարենպաստ արտասահմանյան կապիտալի համար։
Թ. Մանասերյան-Հայաստանում հարկային քաղաքականությունը կարծես թե նորմալ է, բայց պայմաններ չկան, վստահություն չկա։ Ուղղակի պետք է այդ ոլորտում արհեստավարժ և ճկուն լինել, որպեսզի կարողանալ ներգրավվել և ներգարվվածն օգտագործել։ Հարկային քաղաքականությունն այստեղ բացարձակ կապ չունի։ Երկիրը կանխատեսելի չէ, կառավարության գործունեությունը, ինքներդ եք տեսնում, ոչ արհեստավարժները երբ որ կառավարում են էկոնոմիկայի ոլորտը, տեսնում ենք, թե վերջում ինչ է դուրս գալիս։ Այս պայմաններոմ բնական է, որ այդպես էլ պետք է լիներ։ Այն աննորմալ երևույթ է, բայց Հայաստանի համար «նորմալ» է։ Դրամական մասնավոր փոխանցումները՝ տրասֆերտները նույնն են մնացել, բայց բիզնեսի առումով շատ ակնկալիքներ չենք կարող ունենալ։
Հարակից հրապարակումներ`
- Մարդա մեկը հարկատուներին «Ազգային հերոսի» կոչում է տալիս, այս ձևո՞վ են տալիս. Ատոմ Մարգարյան՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին
- ՀՀ-ում դրամական փոխանցումները դեկտեմբերին նվազել են 47.2 %-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան