Թուրքիան կտրուկ կրճատել է դեպի Ռուսաստան մատակարարումները
Թուրքիայից Ռուսաստան մատակարարումների ծավալը հունվարին տարեկան կտրվածքով նվազել է 30,4%-ով՝ հասնելով 551,1 մլն դոլարի։Այս մասին են վկայում Թուրքիայի արտահանողների ասամբլեայի հրապարակած տվյալները։ Համեմատության համար նշվում է, որ 2023 թվականի հունվարին թուրքական արտահանումը Ռուսաստան կազմել է 792,1 մլն դոլար։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն
Ամենակտրուկ անկումը գրանցվել է էլեկտրատեխնիկայի և քիմիական արտադրանքի ոլորտներում՝ համապատասխանաբար -48,8% և -41,1 %։ Դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն թարմ բանջարեղենի և մրգերի արտահանումը կրճատվել է 20,4%-ով։ Ավտոմեքենաների մատակարարումները նվազել են 7,6%-ով։
Ավելի վաղ թուրքական ընկերությունները պահանջում էին Ռուսաստանի Դաշնության հետ հաշվեփոխանցումների թուլացումներ մտցնել։ Այժմ փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք ստիպված են Ռուսաստանից վճարումներ ընդունել շրջանցելով բանկերը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Սոմալին պաշտպանության ոլորտում վավերացրել են համագործակցության համաձայնագիրը
- Երևանի «Վան» թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել է ՌԴ և Թուրքիայի երկքաղաքացիություն ունեցող անձի կախված մարմինը
- Բայդենը գրավոր հրաման է ուղարկել ներկայացուցիչների պալատ՝ F-16 կործանիչների Թուրքիա ուղարկման գործընթացի մասին