0 կետից էր գալիս, երևի երկու պետությունն իրեն չէր բավարարում, ուզում էր երրորդը ստեղծեր՝ չստացվեց։ Խաչիկ Մանուկյան՝ Փաշինյանի մասին
«Ծանոթ նիկոլականներս վերջերս ինձ տեսան, ասացին, թե չէին սպասում, որ Նիկոլը նման բաներ կանի։ Ասացի՝ Նիկոլը ո՞վ է, որ բան անի, դա դուք եք արել, նրան ստեղծել, թիկունք կանգնել»,-«Հայելի» մամուլի ակումբում ասաց 44-օրյա պատերազմում որդուն՝ Վաչագան Մանուկյանին կորցրած բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Բանաստեղծը հիշեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե եթե սխալ է անում, ապա այն անում է համայնքը, որովհետև իրեն ձայն է տվել։
«Նա ձեզ է ասել՝ դավաճանը դուք եք, արնախումը դուք եք, երկիր հանձնողը դուք եք և հիմա ավելի հստակ կասի, որովհետև ժամանակը սպառվում է, թթվածինը սպառվում է և նրա դավաճանի կերպարն ակնհայտ է դառնում»,-ասաց Մանուկյանը և հավելեց. «Ակամա դավաճան էր, թե մտացածին դավաճան էր, բայց փաստն այն է, որ հայ ժողովրդի դեմ հանդես է եկել դավաճանական գործողություններով, կեղծ օրակարգով, որտեղ ոչ մի առողջ միտք չկար։ 0 կետից էր գալիս և իրեն ոչ մի կետ չէր բավարարում։ Երկու պետությունը իրեն չէր բավարարում, ուզում եր երրո՞րդը ստեղծեր, չստացվե՞ց, երևի Ալիևին համոզել էր, որ Ադրբեջանն էլ Հայաստան դարձներ, չստացվեց»։
Հայտարարելով, որ Փաշինյանը շարունակում է իր աղետաբեր գործունեությունը՝ բանաստեղծը դիմեց այն մարդկանց, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են, բայց լքում են Հայաստանը. «էդ մահաբերին ինչո՞ւ բերեցիք, գցեցիք մեր վրա, եթե պետք է գնայիք»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան