«Հրապարակ». Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը բողոքի ակցիա անող մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ․ «Մի մեկնեք, բոլորին 300 հազար դրամով աշխատանք կտամ»։ Բայց նույն Սարգսյանը շուրջ 6 տարի խոպանչի է եղել։ Ըստ նրա պաշտոնական կենսագրության, 2009-2015 թթ․ նա Ռուսաստանում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2015-2018 թթ․-ն սեւ խոռոչ է` ոչինչ չկա․ կա՛մ չի աշխատել, կա՛մ ամաչել է գրել, թե ինչ է արել: 2018-ին պատգամավորի թեկնածու է եղել, բայց պատգամավոր չի դարձել: 2019-ին նշանակվել է Գեղարքունիքի ՋՕԸ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն, 2020-21 թթ․՝ Ջրային կոմիտեի նախագահ, 2021 թ. սեպտեմբերից` մարզպետ։
Մի ուշագրավ նրբություն էլ․ նա «2016թ.-ին ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժնում», այսինքն՝ 8 տարի: Թե ինչպես է նման կենսագրություն ունեցող մարդը մի ողջ մարզի բնակչությանն աշխատանքով ապահովելու, երբ 3-4 տարի աշխատանք չի գտել եւ ոչ մի կերպ չի կարողանում ուսումն ավարտել, պարզ չէ: Նշենք, որ միայն Մարտունի քաղաքի բնակչությունը 12 հազար է, չհաշված 18 գյուղերի բնակչությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։