Մատենադարանը գնել է հմայիլներ և Ձեռաց Մաշտոցներ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրվել է նոր ձեռքբերումներով: Մատենադարանի միջոցներով գնվել են 17-19-րդ դարերի 3 հմայիլ և 2 Ձեռաց Մաշտոց:
Մատենադարանի հանրային կապերի բաժնի ղեկավար Էմմա Հոռոփյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ հմայիլներն ու Ձեռաց Մաշտոցներն անհատ հավաքորդից են ձեռք բերել։
«Անհատ հավաքորդը է, հայ է, իր անձնական հավաքածուից է։ Մեզ հետ հաճախ են կապ հաստատում հավաքորդները։ Այս դեպքում արժեքավոր ու հնատիպ գործեր են, ձեռք ենք բերել»,- նշեց նա։
Էմմա Հոռոփյանի ներկայացմամբ, երկու Ձեռաց Մաշտոցներից մեկը ստեղծվել է Վանում 17-րդ դարում, գրիչ՝ Երեմիա, երկրորդը՝ 19-րդ դարի երկրորդ կես։
3 հմայիլներն էլ ժապավինաձև են. մեկը ստեղծվել է 17-րդ դարում, ստացող՝ Ալայվէրտի, երկրորդը՝ 18 դար, ստացող՝ Էվազ, երրորդը ստեղծվել է 1833 թվականին, ստացողը հայտնի չէ։
«Հիմա ուսումնասիրվում են, որպեսզի մանրամասն բնութագիր տրվեն ձեռագրատան աշխատողների կողմից, որից հետո առաջիկա ցուցադրություների ժամանակ կներկայացվեն»,- ասաց Էմմա Հոռոփյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան