Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերող Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հասարակական հիմունքներով անվտանգության հարցում աջակցություն ցուցաբերող Աշոտ Դանիելյանն ազատ է արձակվել։
«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել։ Այն արարքը, որի կատարման մեջ նա կասկածվում էր՝ թմրանյութեր պահելը, դրանք ապօրինի իրացնելը, չի հաստատվել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Դանիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ մինջ այդ նա հայտնել էր. «Աշոտ Դանիելյանի բնակարանի և մեքենայի խուզարկությամբ թմրանյութ կամ դրա հետ առնչություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց։ Քննիչի ներկայացրած դեղնականաչավուն զանգվածը, որը հայտնաբերվել է ոչ Դանիելյանի մոտ կամ նրան պատկանող որևէ գույքի մեջ, ըստ եզրակացության, կազմում է 0.44 գրամ, որը բավարար չէ անձին անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Իր հեռախոսի գաղտնաբառը քննիչին Դանիելյանը տրամադրել էր վաղուց՝ տալով համաձայնություն նաև թմրանյութ իրացնելու կասկածը փարատելու նպատակով թվային խուզարկության ենթարկելու համար։
Արդյունքները, պարզ է, բացասական էին վարույթն իրականացնող մարմնի համար»։
Աշոտ Դանիելյնն էլ իր տեսա ուղերձում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին իր ճակատագրով և հավելեց. «Ցանկանում էին կեղծ մեղադրանք առաջադրել ինձ, ինչը չստացվեց»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Աշոտ Դանիելյանի գործով խուզարկության ընթացքում հայտնաբերված միակ կասկածելի բանը չորացրած նանան է
- Սամվել Շահրամանյան. Աշոտ Դանիելյանի ձերբակալությունն ու նրա դեմ այդ գործը շինծու են
- Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան