Օրինապաշտ մասնագետներ չունենք. Ճարտարապետ Սաշուր Քալաշյան
«Երևանի նոր նախագիծը պետք է ցուցադրի մեր մշակութային դիմագիծը։ Ցավոք սրտի, այսօր այդ դիմագիծը շատ է խաթարված»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։
Նա նշում է, որ հնարավոր է վերականգնել այդ դիմագիծը, ուղղակի պետք է գիտակացություն ունենալ, օրենքի գերակայություն լինի, զիջումներ չլինեն։
«Ունենք մասնագետներ, բայց օրինապաշտ մասնագետներ չունենք։ Նաև մենք՝ ճարտարապետներս, քաղաքաշինարարներն են մեղավոր։ Եթե խախտումներ կան, ինչ-ինչ հարցեր կան, մեղավորը մենք ենք։ Մանսարդային հարկ կլինի, մենք ենք մեղավոր, մենք ենք նախագծում։ Ինչքան էլ խոսենք այդ հարցերի վերաբերյալ ու չհետևենք օրենքին, մեզ համար սրբություն չլինի, մենք չենք հասնի նպատակին։ Իսկ դա օրենքով պետք է պաշտպանել։ Պետք է պատժամիջոցներն աշխատեն, որպեսզի հասկանանք, որ օրենքից շեղվելու իրավունք չունենք»,- ասում է Ս. Քալաշյանը։
Վաստակավոր ճարտարապետ Երևանը բնակվելու համար հարմարավետ քաղաք չի համարում. «Ցուցիչը տրանսպորտային խնդիրն է։ Տրանսպորտի հետ կապված խնդիրը գալիս է քաղաքի անհամաչափ զարգացումից։ Փողոցների մեկ/երրորդը կանգառ են գնահատվել ու դրանից գումար են հավաքում։ Դա ավելի է բարդացնում վիճակը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է զսպել Երևանի մեծացումը. Ճարտարապետ Հրաչյա Պողոսյան
- Երևանից քիչ բան է պահպանվել. Ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան