Սյուզաննա Խոջամիրյանն Էմանուել Մակրոնին հրավիրել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի հրավերով Գրականության և արվեստի թանգարանի տնօրենի ժ.պ. Սյուզաննա Խոջամիրյանը ներկա է եղել Ֆրանսիայի ազգային հերոս՝ հայազգի Միսաք Մանուշյանի և նրա կնոջ` Մելինե Մանուշյանի՝ Փարիզի Պանթեոնում վերահուղարկավորության արարողությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում Ս. Խոջամիրյանը վերջինիս հրավիրել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ պահպանվում են Մանուշյանների արխիվային ֆոնդերը:
Գրականության և արվեստի թանգարանից հայտնում են, որ Միսաք Մանուշյանի օրագրությունները Փարիզի Պանթեոնում կցուցադրվեն մինչև սեպտեմբերի 8-ը:
Հիշեցնենք, որ Panorama.am-ը զրուցել էր Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանի հետ թանգարանում պահվող Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվի մասին, պատրաստել տեսանյութ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունենում Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը
- Գրականության և արվեստի թանգարանում պահվող Միսաք Մանուշյանի արխիվից երեք նմուշ կցուցադրվի Փարիզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան