Սուրենյանցը՝ Փաշինյանին. Քո չեղած ժողովրդավարությունն առնող չկա ու մաքսիմում մի երկու «քաղց խոսք» ասեն՝ «հակառուսական նոպաներիդ» համար
«Փաշինյանը վարկաբեկում է Հայաստան- Արևմուտք հարաբերությունները»,-նման գնահատական է տալիս «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանքաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա մանրամասնում է՝ Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի օգնական Սառա Լադիսլավի հետ ու քննարկվել են էներգետիկ համագործակցության երկարաժամկետ հարցեր:
«Այ, սա է ռեալպոլիտիկը ու ռազմավարական գործընկերությունը, թե չէ՝ քո չեղած ժողովրդավարությունն առնող չկա ու մաքսիմում մի երկու «քաղց խոսք» ասեն՝ «հակառուսական նոպաներիդ» համար:
Առհասարակ, Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում է Հայաստան- Արևմուտք հարաբերությունները՝ դրանց հիմքում դնելով բացառապես պրիմիտիվ հակառուսականությունը: Հանուն արդարության, արևմտյան շահախմբերը նրանից այլ ակնկալիք էլ չունեն»,-գրել է քաղաքագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան