![](https://panorama.am/news_images/990/2968108_1/425334842_1825458807903896_8821596365094122834_n.thumb.jpg)
ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան․ Մանուկյան
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մանուկյանը գրում է․
«Արցախում երկու տարեց հայի գլխատելու համար Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել և մեկնել Բաքու։
Ադրբեջանը մեկ գիշերվա մեջ հասավ նրան, որ իր քաղաքացուն, ով իրականում մի ոճրագործ կենդանի է, ով առանձնակի դաժանությամբ սպանել է անօգնական, իրենցից ոչ մի վտանգ չներկայացնող տարեց հայ մարդկանց, ազատ արձակվի և վերադարձվի Ադրբեջան։
Ռուբեն Վարդանյանի նման մարդը, ով հսկայական գործեր է արել իր հայրենիքի համար, ով Արցախի համար ամենադժվար պահին՝ վտանգելով ամեն ինչ, այդ թվում իր կյանքը, եկավ և կանգնեց Արցախի ու արցախցու կողքին, մինչև վերջ մնաց Արցախում ու պայքարեց Արցախի համար, ինչի համար և առևանգվեց ու գերեվարվեց Ադրբեջանի կողմից՝ մինչև հիմա Բաքվի բանտում է, իսկ մեր կառավարությունը ոչ մի իրական ջանք չի գործադրում նրան ազատելու համար։
ՀՀ իշխանությունները պետք է ամոթից գետինը մտնեն, որ մինչև հիմա Բաքվի բանտերում հայ գերիներ կան»։
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)