Վրաստանում մատնանշել են Ռուսաստանի կողմից իրականացված «դարավոր ագրեսիան»
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Ռուսաստանը ներգրավված է վրացական կողմի դեմ «դարավոր օկուպացիայի և ագրեսիայի մեջ»։ Այդ մասին հայտնում է «Взгляд» թերթը։
Նրա խոսքով, այս գործընթացը սկսվել է 1801 թվականին՝ այն պահից, երբ Պավել Առաջին կայսրը մանիֆեստ է հրապարակել Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին։ Նա հիշել է, որ 1989 թվականին խորհրդային բանակը Թբիլիսիում ցրել է հանրահավաքը, իսկ 1921 թվականին Կարմիր բանակը իրականացրել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդայնացումը։
Այնուամենայնիվ, նա ընդդիմությանը կոչ է արել ազգային շահերի դեմ «չշահարկել ռուսական հարցը»։
«Վրաստանի ռազմավարական գործընկերները, թեև ուշացումով, բայց առանց որևէ կասկածի, գիտակցեցին, որ Վրաստանը երբեք, կրկնում եմ, երբեք չի խախտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»,-ընդգծել է Վրաստանի խորհրդարանի նախագահը և հավելել. «Ահա թե ինչպես է դրսևորվում Վրաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը բարդացնում է իր երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին
- Վրաստանի վարչապետն ասել է, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
- Վրաստանի բանկը մանրամասներ է հայտնել Ամերիաբանկի ձեռքբերման գործարքի վերաբերյալ
- Ալիևի ծրագիրը հետևյալն է. Սևանը կիսելով՝ Ջերմուկով, Վայքով իջնել մինչև Նախիջևան, նաև Տավուշից Հայաստանը կտրել Վրաստանից. Ադրբեջանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան