Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին. փորձագետ
«Տվյալ գործարքի շնորհիվ Ամերիաբանկը, որը Հայաստանում նմանօրինակ կառույցների շարքում լավագույններից մեկն է իր ուրույն ձեռագրով, ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին, ինչը կբերի հավելյալ ներդրումներ։ Այն փորձը, որ ունի BOGG միջազգային ֆինանսական խումբը նաև վարկավորման, նոր էլեմենտների, հաճախորդներին սպասարկելու եղանակների առումով, ավելի մատչելի կդարձնի ֆինանսական գործառնությունները թե՛ տնտեսվարողների, թե՛ բնակիչների համար»,- ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Ամերիաբանկի և BOGG PLC միջազգային ֆինանսական խմբի հավանական գործարքին և հայկական կողմի համար դրանից ակնկալվող օգուտներին։
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերություն) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում և սերտորեն ինտեգրված է արևմտյան ֆինանսական համակարգին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան