«Հրապարակ». Աշոտյանի նկատմամբ հարուցված շինծու գործը քննող քննիչը պարգևատրվեց
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի վարչակարգը պարգևատրում է բոլոր նրանց, ովքեր հլու-հնազանդ կատարում են քաղաքական պատվերը։ Երեկ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Տիգրան Շոխոյանը նշանակվել է Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Շոխոյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված շինծու գործը քննող քննիչն է, ում ջանքերով գործն այնպես կարվեց, որ նրան կարողանան պահել կալանքի տակ»։