Բնակարանների վերանորոգման աջակցման պետական ծրագիրը երկարացվել է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը
«Առաջարկում ենք Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը ևս մեկ տարի երկարացնել՝ հաշվի առնելով ծրագրի դրական տենդենցները»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը վստահեցրեց, որ այն կառավարության հաջողված ծրագրերից է, որն իր բոլոր թիրախային կետերին հասնում է։
Գնել Սանոսյանը հատնեց, որ ծրագիրը սկսել են 2022-ի կեսերից, և այդ տարի եղել է 1265 շահառու, 2,5 միլիարդ դրամի վարկ, որից կառավարության կողմից 40 միլիոն դրամն է հատկացվել:
«2023 թվականին պատկերն էապես բարելավվել է, և շահառուների թիվը հասել է 7638-ի, աճը կազմում է 504 %: Եվ, իհարկե, դրան համապատասխան 16 միլիարդ դրամի վարկային միջոցներ են տրամադրվել»,-ասաց Սանոսյանը և հավելեց, որ ծրագրով կառավարության մասնաբաժինը 860 միլիոն դրամ է, և այն մինչև այս տարվա հուլիսի 1-ն էր գործում:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ այս որոշումը կապված է արտագնա աշխատանքի մեկնողների հետ:
«Ի՞նչ կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ: Կապ ունի այնքանով, որ մենք ասում ենք՝ մարդիկ պետք է սրանով բնակարաններ նորոգեն: Առաջինը՝ ո՞վ պիտի այդ նորոգումն իրականացնի, պետք է իրականացնեն արտագնա աշխատանքի մեկնողները, այսինքն՝ նրանց համար աշխատանքի դաշտ բացելու համար էր այս ծրագիրը»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ ծրագրով քաղաքացին ստանում է վարկ իսկ կառավարությունը վարկի տոկոսները սուբսիդավորում է, սահմանամերձ բնակավայրերում բանկի սահմանած տոկոսը զրոյացվում է, Երևանում բանկի սահմանած տոկոսը 9 տոկոսով է նվազում, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 11 տոկոսով, գյուղական բնակավայրերում՝ 12 տոկոսով:
Հարակից հրապարակումներ`
- Պետական պաշտոնյային պարգևավճար է տրվում, որ աշխատանքի ավելի բարձր չափանիշներ գործեն. Նիկոլ Փաշինյան
- Արտագնա աշխատողներին որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել. Ռուստամ Բադասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան