Նազիկ Ավդալյան. Ուզում եմ, որ մեր մարզիկների շնորհիվ մեր երկրի օրհներգը հնչի ավելի ու ավելի բարձր հարթակներից
Աշխարհի, եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանը լուսանկարներ է հրապարակել Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանի հետ ու գրել.
«Շնորհավորում եմ Ալեքսանդրա ջան, իմ սիրուն աղջիկ։
Բոլոր մարզիկներին և մեր ողջ ազգին շնորհավորում եմ հիասքանչ հաղթանակների կապակցությամբ։
Երկիրը թերևս արագ ճանաչում է ձեռք բերում նաև սպորտի միջոցով, որը ունի դիվանագիտական շատ մեծ և ինչու չէ նաև տնտեսական նշանակություն, ուստի ցանկանում եմ, որպեսզի մեր մարզիկների շնորհիվ մեր երկրի օրհներգը հնչի ավելի ու ավելի բարձր հարթակներից և հնարավորինս շատ երկրներում»։
Հարակից հրապարակումներ`
- Հույս չունեի, բայց ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը գրավել. Ալեքսանդրա Գրիգորյան
- Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը
- Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն է, Իզաբելա Յայլյանը վնասվածքի պատճառով լքել է պայքարը