Արտագնա աշխատանքի մեկնողները հաշվե՞լ են, թե էս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկմանը. Փաշինյան
«2021 թվականի ցուցանիշնրեն էլ հաշվառելով մենք միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 % տնտեսական աճ ապահովելու խնդիրը, ինչը համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլրտների վրա առանց բացառության ունենում է կոնկրետ ազդեցություն»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ նախորդ տարի 2 տիլիոն 223 մլն բյուջետային եկամուտներ է ապահովվել, որը 2017 թվականի բյուջետային եկամուտների համեմատ ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, 92 %-ով։
«Չնայած ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք հարկային եկամուտներն ավելացրել, այլ հարկ վճարողները և ցանկանում եմ բոլոր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ երկրում շարունակում է մնալ ստվերային տնտեսությունը։
«Ստվերային տնտեսության մեջ մենք պետք է նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործ ունենք դեպքերի հետ, որ հարկային վարչարարություն չենք իրականացրել, որն օրենքով նախատեսված էր, բայց դե ֆակտո չէր իրականացվում»,- ասաց Փաշինյանը և հայտնեց, որ ՀՀ-ի 21 հազար քաղաքացի արդեն հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս
Ռուստամ Բադասյանը ճշտեց, որ15 հազար քաղաքացի ներկայացրել են 21 հազար հայտարարություն, որոնց 90%-ից ավելը նախկինում չեն հայտարարագրել։
Անդրադառնալով արտագնա աշխատանքով զբաղվողների բողոքի ցույցին՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել՝ միայն պետական ծրագրերով։
«Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե էս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում և այլն և այսպես շարունակ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա թվարկեց սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքում կատարված բոլոր աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունների ստերի փուչիկը պայթեց,արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները Հայաստանում չեն հարկվի․ Դանիելյան
- Մարդա մեկը հարկատուներին «Ազգային հերոսի» կոչում է տալիս, այս ձևո՞վ են տալիս. Ատոմ Մարգարյան՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին
- Իշխանությունները նաև թաթը դնում են արտագնա աշխատանքում մարդկանց քրտինքով աշխատած փողի վրա. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան