Պետական պաշտոնյային պարգևավճար է տրվում, որ աշխատանքի ավելի բարձր չափանիշներ գործեն. Նիկոլ Փաշինյան
«Պետական բյուջեից ծախսվող բոլոր միջոցները ծախսվում են համընդհանուր բարօրության համար: Հիմա կասեն՝ բա պետական պաշտոնյաներին պարգևավճարներ են տալիս: Պետական պաշտոնյային վճարվում է նաև նրա համար, որ աշխատանքի ավելի բարձր չափանիշներ գործեն»,-կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե ոչ մեկը հարկ վճարելիս իր փողը ուրիշին չի տալիս, ընդամենը մի գրպանից դնում է մյուս գրպանը:
Փաշինյանի խոսքով՝ դտավորների, դատախազների, քննիչների աշխատավարձերը բարձրանում են նրա համար, որ Հայաստանում ժողովրդի ակնկալած արդարությունը հաստատեն:
«Պետք է հասկանանք, որ այսօր դա չունենալու պատճառներից մեկն այն է եղել, որ 20-25 տարի օրենսդրությունը գործել է ու ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ հարկերը պետք է հավաքվի: Կանոնը այդպես է եղել, որ ով կարող է հարկ չվճարել, պետք է չվճարի: Հարկ վճարողների վրա էլ չարախնդացել են»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- ԱԺ աշխատակիցները պարգևավճար կստանան
- ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմը դեկտեմբերին շուրջ կես մլրդ դրամի պարգևավճար են ստացել