Հայաստանն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ. Պապիկյան
«Հայաստանի սուվերեն իրավունքն է և Հայաստանն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի շահերից և Հայաստանի պետականության շահերից, այս հարցում մենք շատ հստակ ենք ու պարզ»,- ՊՆ վարչական համալիրում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Ինչ վերաբերում է Հայաստանի հարևաններին, բարեկամներին, դաշնակիցներին, տարբեր կենտրոններին... Նույն Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ- ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է, և որևէ մեկի դեմ չէ: Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին:
Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են այդ համագործակցությունը այլ գործընկերների հետ, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերները, մնացած մեր բոլոր գործընկերները, որովհետև Հայաստանը չունի տաբուներ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության և կրկնում եմ՝ սա միայն հանուն Հայաստանի Հանրապետության և տարածքային ամբողջականության է, և որևէ երկրի դեմ ուղղված չէ, կարիք չկա որևէ մեկը մտահոգվի, մտահոգվողը պետք է լինենք մենք, խոսքը վերաբերում է մեր շահին»։
Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել էր. «Եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կտրամադրվեն Հայաստանին»։
Սրա հետ կապված՝ Սուրեն Պապիկյանն ասաց. «Հայաստանի հակաօդային պաշտպանության համալրումը Հայաստանի սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու, մեր երկնքի անվտանգությունն ապահովելու մասին է, որևէ գործընկերոջ, բարեկամի ու դաշնակից համար մենք զենք չենք գնում»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա. Սուրեն Պապիկյան
- Առաջիկայում «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի Հայաստանում. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար
- ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի. Պապիկյան
- Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Հայաստանում է.
- Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար․ Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան