Արտագնա աշխատողներին որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել. Ռուստամ Բադասյան
«Ոչ մի տրամաբանություն չկա, որ որևէ մեկն ասում է, որ ինքը չի ուզում հարկ վճարել, մենք բոլորս պետք է հարկ վճարենք»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատաողների բողոքի ակցիային, որոնք դժգոհում էին, որ ՊԵԿ-ից եկամտահարկ վճարելու ծանուցումներ են ստացել։
Նա հայտնեց, որ հարկային վարչարարությունը պետք է արդար լինի, բայց հարկ բոլորն են վճարելու։
«Հիմա բոլորը կարող են ասել՝ բա Հայաստանում էդքան ստվերային աշխատող կա, ինչի՞ եք մեզնից հարկ վերցնում»,- հայտարարեց Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ հայտարարագրման համակարգի փուլային ներդրումով, որն ամբողջական կներդրվի 2026-ից, թիրախավորում են տարբեր հարաբերություններ։
«Ինչպես վարձակալության հարաբերություններն ենք լուծել, այնպես էլ փորձում ենք և փուլ-փուլ գնում ենք գանձման ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը:
Քանի որ սովորույթի ուժով երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել և եկամտային հարկ չի վճարվել, նաև այս դեպքում որոշակի տույժեր են հաշվարկվել:
Կարծում ենք, որ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել, վերացնել այս ազդեցությունները և գնալ փուլային տարբերակով, հայտարարագրման համակարգի սահուն ներդրման ուղղությամբ: կառավարության գործընկերների հետ քննարկելով եկել ենք եզրակացության, որ այս փուլում եթե ստանում ենք տեղեկատվություն օտարերկրյա պետությունում ստացած եկամտի և վճարված հարկերի մասին, ապա տարբերությունն առնվազը որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին»,-ասաց Բադասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արտագնա աշխատանքի մեկնողները հաշվե՞լ են, թե էս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկմանը. Փաշինյան
- Իշխանությունների ստերի փուչիկը պայթեց,արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները Հայաստանում չեն հարկվի․ Դանիելյան
- Շիրակի մարզում մարդիկ անելանելի վիճակում են, որևէ հեռանկար չեն տեսնում, արտագաղթում են. Վահան Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան