Գալիս ենք եզարակցության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանականա է. Փաշինյանը՝ France 24-ին
«Այն երեք սկզբունքները, որոնք հայտարարված են և հրապարակված են միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններում, մենք խնդիր ենք ունենում այդ սկազբունքները արտահայտել խաղաղության պայամնագրի մեջ»,-France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը;
Նրա խոսքով, ներկայում հիմնական պրոբլեմն այդ ճանապարհին է։
«Այս պրոբլեմները վերլուծելով, ինչպես նաև դիտարկելով պաշտոնական Բաքվից հնչող պաշտանական հայտարարությունները, գալիս ենք եզարակցության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանականա է, որովհետև օրինակ պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ, իսկ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունն իր ամբողջ տարածքով, նկատի ունենալով, որ ՀՀ տարածքների մեծ մասը Ադրբեջանական են։ Երբ որ նրանք առանց տարընթերցումների մեր տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը գործնականում չեն ճանաչում, այդտեղից էլ գալիս են հնարավոր պատերազմի մասին այդ վերլուծությունները։ Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի»,- հայտարարեց Փաշինյանը
Նա բացատրեց, որ նման կարծիքի համար պատճառներից մեկն այն է, որ ադրբեջանը դժվարույթուններ է հարուցում հայտնի 3 սկզբունքները խաղաղության տեքստի մեջ ընդգրկելու համար, մյուսը Հայաստանի հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» անվանելը և ագրեսիվությունը հայ ադրբեջանական սահմանին։
Հարակից հրապարակումներ`
- France 24-ը հերքել է Մակրոնի դեմ մահափորձի նախապատրաստման մասին լուրը
- Սա իրականում ոչ թե բնապահպանական շարժում է, այլ Ադրբեջանի կողմից կազմակերպված շոու. Ռուբեն Վարդանյանը՝ France 24 -ին