Ֆլորիդայում երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի օրենսդիրները օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է նահանգի մինչև 16 տարեկան բնակիչներին գրանցվել որևէ սոցիալական ցանցում։ Այս մասին հայտնում է Tech Xplore պորտալը՝ հղում անելով Agence France-Presse (AFP)-ին։
Նախաձեռնության հեղինակների խոսքով, այն կոչված է պաշտպանելու երեխաների հոգեկան առողջությունը համացանցային կախվածությունից և այլ վտանգներից, այդ թվում՝ առցանց ահաբեկումից, ոտնձգություններից և ինքնասպանության հակումից։
Գազետա.ռու-ն գրում է, որ օրինագիծը հավանության է արժանացել նահանգի Սենատի կողմից և վերադարձվել Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատ, որտեղ ստացել է ճնշող աջակցություն՝ 107 կողմ և միայն յոթը դեմ:
Բանաձևն այժմ պետք է հաստատի Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը: Երկրի ղեկավարը նախկինում աջակցություն է հայտնել նման նախաձեռնություններին, բայց նաև նշել է, որ ծնողները պետք է պահպանեն իրենց երեխաներին առցանց հարթակներից օգտվելու իրավունքը։
Եթե հավանության արժնան նախագիծը, սոցիալական ցանցերը ստիպված կլինեն արգելափակել Ֆլորիդայի դեռահասների գոյություն ունեցող հաշիվները և արգելել նրանց ստեղծել նորերը մինչև իրենց 16-ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան