Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
Հայաստանը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին հայտարարություններից հետո, Կրեմլը մտադիր է կապ հաստատել հայ գործընկերների հետ՝ այդ հայտարարությունները ճշտելու և մանրամասները հասկանալու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայկական կողմը որևէ պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով, մենք նախատեսում ենք մեր գործընկերների հետ կապի մեջ մտնել և ճշտել այդ հայտարարությունների իմաստը: Այստեղ շատ կարևոր է մանրամասները հասկանալը, և մենք հուսով ենք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,-«Զվեզդա» հեռուստաալիքին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին հայտարարել է ՀԱՊԿ-ին հանրապետության անդամակցությունը դադարեցնելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
- ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կազմակերպության անդամները միտված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը
- ՌԴ-ն մտավախություն ունի՞, որ Հայաստանը կարող է ի վերջո դուրս գալ ՀԱՊԿ-ից. Գալուզինի պատասխանը