Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու. Անահիտ Ավանեսյանը՝ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալման մասին
«Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու»,-կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով Առողջապահական տեսչական մարմնի (ԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի ձերբակալության մասին հարիցին։
Նա ասաց, որ տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացքի են և հույս հայտնեց, որ նրանց գործառույթների շրջանակի հստակեցումը, իրավական հիմքերի ստեղծումը, կառուցվածքային առումով փոփոխությունները, պետք է նպաստիեն, որ հնարավորինս զերծ մնան նման դեպքերից
Ավանեսյանը վստահեցրեց, թե տեղյակ չէ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բրել ֆիզիոթերապիայի ինստիտուտը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան