725 բռնագաղթած բուժաշխատողներից 2023 թվականին աշխատանքի են անցել 216-ը. Արտակ Ջումայան
«Առողջության առաջնային պահպանման մարմիններում այս պահին ունենք հաշվառված բռնագաղթած 70495 պացիենտ, որից 0-18 տարեկանները կազմում են 30%»,-հումանիտար կենտրոնում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նա նշեց, որ ողջ ծավալով իրականացվում է բուժսպասարկում՝ երեխաների պատվաստում հղիների հաշվառում, քրոնիկ հիվանդների հաշվառումը և հետագա բուժապահովում, դեղորայքի տրամադրում և դժվարամատչելի ստացիոնար բուժման ապահովում։
Ջումայանը տեղեկացրեց, որ ներկայում բռնագաղթածների շրջանում ունեն հաշվառված 639 հղի և 374 ծնունդ։
«2023 թվականի ընթացքում բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 209 ավագ և 516 միջին բուժաշխատողի պետպատվերի շրջանակներում տրամադրվել է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված միջոցառումներ և արդեն իսկ ամբողջ հանրապետությունում ունենք բռնագաղթած 216 բուժաշխատող, որից 34-ը աշխատում է մարզերում»,-հայտնեց առողջապահության նախարարի տեղակալը և հավելեց, որ մարզերում աշխատողները լրավճարի ծրագրերից են օգտվում։
Նրա խոսքով՝ մարզերում կան թափուր աշխատատեղեր և բռնագաղթած բուժաշխատողներին հորդորեց, որ դիմեն և աշխատանքի անցնեն մարզերում
«Պետպատվերի շրջանակներում 77 հազար բռնի տեղահանված է սպասարկվել, որոի 219-ը՝ 2024 թվականին»,-տեղեկացրեց Արտակ Ջումայանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ՄԱԿ Փախստականների հարցերով հանձնակատարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներն ու կարիքները
- Արցախից բռնի տեղահանվածների շրջանում Երևան քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա. Դավիթ Կարապետյան
- Գարեգին Երկրորդն Անգլիկան Եկեղեցու առաջնորդի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները, գերիների վերադարձի հետ կապված հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան