Գագիկ Խաչատրյանը վիրահատության համար արտերկիր չի մեկնի,դատարանը մերժել է միջնորդությունը
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվեց առանց Խաչատրյանի։
Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանի ցավերը սաստկացել են, նա չներկայացավ դատարան
- Իրենք հասցրել են այն վիճակի, որ քայլող մարդն անվասայլակին է գամված. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան