Նազիկ Ավդալյանը՝ Հռիփսիմե Խուրշուդյանին. Ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է
Ծանրամարտի աշխարհի, Եվրպոյի բազմակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան գրառմամաբ արձագանքել է Եվրոպայի առաջնությունից բրոնզե մեդալով վերադարձած ու կարիերան ավարտելու մասին հայտարարած Հռիփսիմե Խուրշուդյանին.
«Հռիփս ջան, հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ… իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։
Չնայած այս ամենին՝ գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում որոշում կայացնել սպորտից դուրս գալու, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը ցավոք ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով։
Սիրում եմ քեզ շատ և ցանկանում եմ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որը դու այսուհետ կընտրես քեզ համար»։
Հարակից հրապարակումներ`
- Երբ արդեն հանել էի մարզակոշիկներս, ընկեր Արտաշեսը չէր հասցրել ասել՝ «դու բրոնզե մեդալակիր ես, մի հանիր». Հռիփսիմե Խուրշուդյան
- Հռիփսիմե Խուրշուդյանի հեռանալը կարող է վատ անդրադառնալ նաև թիմի վրա. մարզիչ Արտաշես Ներսիսյան
- Երանի 20 տարեկան լինեի, նորից մրցահարթակ բարձրանայի. Հռիփսիմե Խուրշուդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան