ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ալեքսեյ Նավալնիի այրու և դստեր հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է Յուլիա և Դարիա Նավալնիների հետ։ Բայդենը նրանց ցավակցություն է հայտնել Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Նա նաև հայտնել է, որ փետրվարի 23-ին հակառուսական նոր պատժամիջոցներ կսահմանվեն։
«Նախագահը հիացմունք է հայտնել Ալեքսեյ Նավալնիի արտասովոր խիզախության և կոռուպցիայի դեմ պայքարում թողած ժառանգության համար... Նա հաստատել է, որ իր վարչակազմը կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցները՝ ի պատասխան Ալեքսեյի մահվան»,-«Կոմերսանտի» փոխանցմամբ, ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ։ AFP-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի մարմինը պետք է վերադարձվի մորը։
Փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի ՔԿՀ վարչությունը հայտարարեց ԿՀ-3-ում՝ «Բևեռային գայլում» Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին: Գերատեսչության տվյալներով՝ նա զբոսանքի ժամանակ վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, իսկ ժամանած շտապօգնության բրիգադը չի կարողացել փրկել նրա կյանքը։ Քաղաքական գործչի մայրը՝ Լյուդմիլան, պատմել է, որ երեկ՝ փետրվարի 21-ին, քննիչները նրան տարել են Սալեխարդի դիահերձարան և ցույց տվել որդու մարմինը։ Նրա խոսքով՝ նույն օրը ինքը ստորագրել է մահվան բժշկական վկայականը, սակայն դին իրեն չեն տվել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները ծաղիկներ են խոնարհել Չարենցի հուշարձանին՝ ի հիշատակ Ալեքսեյ Նավալնիի
- Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա է՝ ի հիշատակ այսօր ՌԴ ՔԿՀ-ում մահացած Ալեքսեյ Նավալնիի
- Զելենսկին Նավալնիի մահվան մեջ մեղադրել է Պուտինին
- ԴՔԾ. Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին