ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանից պարզաբանում է ակնկալում՝ ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման վերաբերյալ
Ռուսաստանը Հայաստանից համապարփակ բացատրություններ է ակնկալում, թե ինչ են նշանակում ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում։
Մոսկվան, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։
«Միևնույն ժամանակ ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի բխում բարեկամ հայ ժողովրդի շահերից և երկրի անվտանգության ապահովման նպատակներից։ Առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով»,- հայտարարել են նախարարությունից։
Նրանք ընդգծել են, որ Ռուսաստանը «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։
«Ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելություն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ, մենք մեղավոր չենք և կազմակերպության մյուս անդամները մեղավոր չեն, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև ռազմական տեխնիկա և մի շարք այլ միջոցներ, մերժվել են նրա իշխանությունների կողմից՝ հեռահար նկատակների համար։ Ավելին, դրա դիմաց Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների, որոնց աշխատանքի զրոյական արդյունավետության մասին վկայում են հայտնի փաստերը»,- նշված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը կդիմի Հայաստանին ՀԱՊԿ-ին մասնակցությունը դադարեցնելու մասին Փաշինյանի խոսքերի պատճառով.Պեսկով
- ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
- Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան