Առաջիկայում «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի Հայաստանում. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար
«Փարիզ այցի ժամանակ արդեն ստորագրեցիք վաճառքի առաջին տեսականին՝ գիշերային տեսողության հեռադիտակները։ Երեկ երեկոյան դուք առաջին խմբաքանակը ստացաք։ Առաջիկայում «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի»,- ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։
Նա չնշեց, թե ինչ սարքավորումներ են տալու Հայաստանին, միայն ընդգծեց, որ բոլորն էլ պաշտպանական նշանակության են, քանի որ այս տարածաշրջանում առաջնահերթ է բնակչության, սահմանների պաշտպանությունը։
«Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակությունները բարձրացնելու, ուժեղացնելու համար»,- ասաց Սեբաստիան Լըկորնյուն։
Նա նաև հայտնեց, որ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կտրամադրվեն Հայաստանին։
Սեբաստիան Լըկորնյուն նշեց, որ այս պահին առաջնահերթություն է սպառազինության ձեռքբերումը և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար:
«Ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից, և մենք առաջարկներ կանենք ըստ այդ կարիքների՝ լինի սպառազինություն, թե վերապատրաստում։ Պաշտպանական նպատկաներով, ևս մեկ անգամ կրկնում եմ»,- ասաց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը։
Ըստ նրա, միակ ձևը, որ հակաօդային պաշտպանությունը չկիրառվի, այն է՝ ոչ ոք ոչ մեկի վրա չհարձակվի։
«Մեզ համար առաջահերթություն է օգնել Հայաստանին իր քաղաքացիական հասարակությանը պաշտպանել, եթե դժբախտաբար, հարձակման զոհ դառնան»,- ասաց Սեբաստիան Լըկորնյուն։
Նա նշեց, որ եթե Հայաստանը սպառնալիքի տակ չլիներ, այս քննարկումների կարիքը չէին ունենա. «Հետևաբար սպառնալիքներն են, որ հանգեցրել են հայկական կողմին խոսել նաև պաշտպանության մասին: Լինելով վստահելի գործըկեր՝ մենք ներկա գտնվեցինք»։
Ինչ վերաբերում է տեղեկատվական հարձակումներն՝ նա ասաց. «Մենք Ֆրանսիան ենք, մենք թույլ չենք տա մեզ վախեցնել, որովհետև ինչ-որ մարդիկ դռոնների ֆերմաների կամ սոցցանցերի հետևում հարձակումներ են գործում Ֆրանսիայի դեմ։ Մենք նման բաների միջով անցել ենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան