ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի. Պապիկյան
«Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցն ակներև վկայությունն է, որ թեպև Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի»,- ՊՆ վարչական համալիրում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ իրենց համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, հատկապես՝ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը, և, իհարկե, զինված ուժերի և պաշտպանական միջոցների արդիականացման և ռազմատեխնիակական համագործակցության զարգացման ուղղությունը։
Ս.Պապիկյանն ասաց, որ երկկողմ համագործակցությունը զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով։
«Ստորագրված փաստաթղթերը նոր հիմք են դնելու համագործակցության օրակարգի զարգացման համար»,- ասաց պաշտպանության նախարարը։
Նա նշեց, որ 2022 թ. սեպտեմբերյան դեպքերից հետո Հայաստանն իր Զինված ուժերը և ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր դրեց իր առաջ և առաջին անգամ սկսեցին դրա մասին բարձրաձայնել։
«Հեռավոր Արելքում մեզ առաջինն արձագանքեց բարեկամ Հնդկաստանը, Եվրոպայի գործընկերներից մեզ առաջինն արձագանքեց մեր բարեկամ Ֆրանսիան։ Ֆրանսիայի արձագանքն ու մեկուկես տարվա համագործակցությունը Հայաստանի համար ունի շատ կարևոր նշանակություն, բարձր ենք գնահատում, այս ընթացքում հաջողվել է էական առաջընթաց գրանցել, ինչը թույլ է տալիս մեզ ասել, որ մեր գործընկերությունն առաջիկա տարիների համար մեզ հնարավորություն է տալու երկարաժամկետ պլանավորում իրականացնել»,- ասաց Ս. Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստ է, որ մինչև 2018 թվականը, ինչ ու որտեղից փորձել ենք զենք-զինամթերք գնել` բոլոր գործարքները կայացել են. Աբրահամյան
- Հնդկական The Economic Times-ը հայտնում է Հայաստանին զենքի նոր խմբաքանակի վաճառքի հնարավորության մասին
- Փարիզը համաձայնություն է տվել մի համաձայնագրի, որը թույլ է տալիս ռազմական տեխնիկա փոխանցել Երևանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան