Ադրբեջանի կողմից հարձակման վտանգ կա. Սուրեն Պապիկյան
«Այս պահին Հայաստանը որդեգրել է սեփական զինված ուժերը, կարողությունները նորացնել և արդիականացնել»,-ՊՆ վարչական համալիրում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշեց, որ սա ենթադրում է, որ ունեն և սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը միայն կօգներ, այդ թվում նաև եվրոպական գործընկերներին է վերաբերում։
«Մեր մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանը զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը նաև հայտարարեց, որ չի կարող հերքել, որ ադրբեջանական կողմի հարձակման վտանգ կա, որը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և իրենց պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և երկրի սուվերենությունը։
«Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ Զինված ուժերը շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը։ Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում «Բաստիոն» մեքենաների խմբաքանակը կլինի Հայաստանում. Ֆրանսիայի զինված ուժերի նախարար
- ՀՀ և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունն արդեն իսկ համակարգային և հեռահար բնույթ ունի. Պապիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին