Վարդան Մկրտչյան. Առաջարկել եմ Սունդուկյան թատրոնի անվանման մեջ ավելացնել «Հայաստան»
Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ կառավարությունում փակ հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը առաջարկել է թատրոնի անվանման մեջ ավելացնել «Հայաստան» բառը։
Panorama.am-ը զրուցել է Վարդան Մկրտչյանի հետ, թե ինչու է ուզում անվանափոխվի Հայաստանի Մայր թատրոնը։
Վարդան Մկրտչյան-Ես ընդամենն առաջարկել եմ թատրոնի անվանման մեջ ավելացվի «Հայաստան» բառը։ Դա ընդամենը բաց զրույց է եղել մտքերի փոխանակման տեսքով։ «Ազգային» բառն անպայման մնում է։
Panorama.am-Այսինքն «Գաբրիել Սունդուկյան»-ն է դուրս գալիս։
Վարդան Մկրտչյան-Չէ, պարտադիր չէ դուրս գա։ Նման բան չկա։ Այդ զրույցի գաղափարն այն է եղել, որ Հայաստանը՝ տեղանքը, ծննդավայրը թատրոնի անվանումի մեջ չկա և շատ դեպքերում սա հարցեր է առաջացնում։ Երբ ասում ենք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, հարց է առաջանում՝ ո՞ր երկրի թատրոնն է։ Ընդամենը սա է եղել, ընդամենը մտքերի փոխանակում է եղել։ Ասել եմ՝ նման բան եմ մտածում, նույնիսկ չեմ էլ առաջարկել։
Panorama.am-Այսինքն, դուք առաջարկում եք «Հայաստանի ազգային ակադեմիական թատրոն»։
Վարդան Մկրտչյան-Այո... Ոչ թե հատուկ անուն եմ առաջարկել, ասել եմ՝ անունը կարող ենք քննարկել, բայց «Հայաստան» բառը լինի անվանման մեջ։
Ուսումնասիրեք ցանկացած երկիր գլխավոր մշակութային կառույցները․ կա Մոսկվայի գեղարվեստական թատրոն։ Հասկանալի է չէ՞, որ թատրոնի մասին է խոսքը։ Կա Բրիտանիայի ազգային թանգարան...
Panorama.am-Թատրոնի անվանման մեջ «Սունդուկյան»-ից հասկանալի է, որ հայկական է, թե՞ մենք գիտենք, դրա համար է մեզ հասկանալի։
Վարդան Մկրտչյան-Ոչ։ Գնացեք ու լեհին, չինացուն, ճապոնացու, բրիտանացուն հարցրեք՝ իրենք գիտե՞ն, որ Սունդուկյանը հայ դրամատուրգ է, Սունդուկյանը բեմադրվո՞ւմ է այնտեղ։ Ամենայն հարգանքս, խոնարհվում եմ Սունդուկյանի առաջ, մեծություն է, բայց եկեք ճիշտը նայենք՝ Սունդուկյանը Շեքսպիրը չէ։ Երբ ասում ենք Ամերիկյան Շեքսպիրի թատրոն, հասկացվում է, որ սա Ամերիկայում Շեքսպիրի թատրոնն է։
Հիմնական կառույցները երկրի կամ քաղաքի անունը կրում են։ Իմ ասածն ընդամենը եղել է՝ եկեք Հայաստանը ... Հայաստանից լավ բրենդ մենք չենք կարող մտածել։
Հարակից հրապարակումներ`
- Ես «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ. Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
- Արմեն Էլբակյան. Ժամանակները բարդ են, բայց թատրոնն այս աշխարհի փոքր մոդելն է ու պարտավոր է շարունակել աշխատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան