Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Փաշինյանը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:
Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան