«Հրապարակ». ՔՊ խմբակցության փակ նիստերն ընթացել են խաղաղ մթնոլորտում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ ՔՊ խմբակցության երեկվա փակ նիստերն ընթացել են խաղաղ մթնոլորտում, ՔՊ-ն առանձին-առանձին հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ, որոնց պատրաստվում են վերընտրել: Յուրաքանչյուր հանդիպում մոտ 1.5 ժամ է տևել, չնայած քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, բայց բոլորը թեկնածուներին հարցեր են տվել։
Մեր աղբյուրի տպավորությամբ, ՔՊ-ում ավելի ջերմ են ընդունել Գեղամ Գևորգյանին, իսկ Արթուր Վանեցյանի բաջանաղ Բաղրամյանի հետ հանդիպումն ավելի պաշտոնական, սառը մթնոլորտում է անցել: Ոմանք անգամ խայթելու փորձեր են արել։ Ընտրությունը կկայանա հաջորդ շաբաթ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։